ՀՀ Սահմանադրական դատարանը բավարարել է «Առնոլդ իրավաբանական ընկերության» հիմնադիր փաստաբան Առնոլդ Վարդանյանի կողմից ներկայացված դիմումը` պարտադիր համարելով Վճռաբեկ դատարանի կողմից վարույթի վերսկսումը և դիմող Անդրանիկ Մանուկյանի՝ սեփականության իրավունքի խախտման վերականգնմանն ուղղված միջոցների ձեռնարկումը:

  • 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ ՍԴՈ-1879 որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմումը, սեփականության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների լույսի ներքո, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության իրավահարաբերությունների դեպքում դատավարական իրավահաջորդության փաստով չեն կարող փոխանցվել փոխանցման պահին գոյություն չունեցող նյութական իրավունքները և պահանջները։
  • Արդյունքում, բարձր դատարանը գտել է, որ «Դիմողի սեփականազրկումը տեղի է ունեցել վիճարկվող դրույթներին տրված՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ «օրենքով սահմանված դեպքերի» պայմանին հակասող մեկնաբանության արդյունքում»։
    Գործով նույնիսկ որպես Պատասխանող ներգրավված ՀՀ Ազգային ժողովն է ընդունել որոշակի մասով կիրառման ենթակա դրույթներին դատարանների կողմից տրված մեկնաբանության հակասահմանադրականությունը։
  • Նշվածը վերաբերում է Երևան քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5 հասցեում գտնվող տարածքի նկատմամբ Դիմող Անդրանիկ Մանուկյանի սեփականության իրավունքին, որի կոպիտ խախտմամբ կառուցապատող ընկերությունը տիրացել է տարածքին։


    Նշված գործով նաև մեր կողմից ներկայացվել է գանգատ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։


    ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ՝
    https://www.concourt.am/…/6867c49eb88a6_SDV-1789.pdf

No comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

3 × 4 =