Լիազոր ներկայացուցիչ Առնոլդ Վարդանյանի կողմից ներկայացված դիմումը՝ ծնողների բաժանումից հետո երեխայի հետ մյուս ծնողի հաղորդակցության արդյունավետ միջոցների ապահովման վերաբերյալ՝ «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի հոկտեմբերի 25-ի Հաագայի կոնվենցիայով և այլ միջազգային փաստաթղթերով
Հայաստանի միջազգային պարտավորությունների վկայակոչմամբ սույն գործով դիմողի ներկայացուցիչը բարձր դատարանից խնդրել է կիրառված իրավադրույթներն ու դրանց դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով, որ ի հակադրումն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի հոկտեմբերի 25-ի Հաագայի կոնվենցիայի և դրա մեկնաբանությունների, Միավորված ազգերի կազմակերպության «Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի և Երեխայի իրավունքների՝ Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի դիրքորոշումների, դատարաններն անհամաչափորեն սահմանափակել են դիմողի՝ դատարանի մատչելիության, արդար դատաքննության և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքները՝ զրկելով դիմողին իր երեխայի հետ կապ պահպանելու որևէ այլընտրանքային իրական հնարավորությունից, այդպիսով օրեցօր նպաստելով ծնողական օտարեցմանը, երեխայի հետ հարաբերություններ պահպանելու հնարավորության աստիճանական նվազմանը և դրանց վերջնական խաթարմանը՝ իրավիճակը դարձնելով անդառնալի։
Նշված դիմումում վկայակոչվել են ծնողական օտարեցման վերաբերյալ ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ Միավորված Ազգերի Կազմակերպության՝ Երեխայի իրավունքների հանձնաժողովի դիրքորոշումները.
- Հայաստանի միջազգային պարտավորությունների վկայակոչմամբ սույն գործով դիմողի ներկայացուցիչը բարձր դատարանից խնդրել է կիրառված իրավադրույթներն ու դրանց դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով, որ ի հակադրումն
- «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին»
- 1980 թվականի հոկտեմբերի 25-ի Հաագայի կոնվենցիայի և դրա մեկնաբանությունների, Միավորված ազգերի կազմակերպության «Երեխայի իրավունքների մասին»
- Հայաստանի միջազգային պարտավորությունների վկայակոչմամբ սույն գործով դիմողի ներկայացուցիչը բարձր դատարանից խնդրել է կիրառված իրավադրույթներն ու դրանց դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով, որ ի հակադրումն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական
- հայցելու իրավունքները՝ զրկելով դիմողին իր երեխայի հետ կապ պահպանելու որևէ այլընտրանքային իրական հնարավորությունից, այդպիսով օրեցօր նպաստելով ծնողական օտարեցմանը, երեխայի հետ հարաբերություններ պահպանելու հնարավորության աստիճանական նվազմանը և դրանց վերջնական խաթարմանը՝ իրավիճակը դարձնելով անդառնալի։
Ամիսներ առաջ այս բարդ ու առանցքային նշանակություն ունեցող գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 3 կողմ և 4 դեմ ձայներով հրաժարվեց քննության առնել ներկայացված վճռաբեկ բողոքը՝ անտեսելով կիրառման ենթակա միջազգային չափորոշիչները։
Լիահույս ենք, որ ներկայացված դիմումը ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կքննվի ըստ էության, արագացված կարգով, ինչի մասին լիազոր ներկայացուցիչի կողմից ներկայացվել է նաև համապատասխան միջնորդություն, իսկ կայացվող որոշումը կնպաստի «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» 1980 թվականի հոկտեմբերի 25-ի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում ներպետական մակարդակով քննվող գործերի արդյունավետության բարձրացմանը՝ հաշվի առնելով ներկայիս միջազգային պարտավորություններին ուղղակիորեն հակասող ձևավորված ներպետական իրավակիրառ պրակտիկան։


No comment