Ուղղություններ
Քրեական պաշտպանություն և արտահանձնման գործեր
Ձեր վստահելի գործընկերը իրավական բարդ խնդիրներում՝ հաջողության բազմամյա փորձառությամբ
Ոլորտներ
- Legal Advices
- Litigation
- Lawsuits
- Business Law
- Criminal Law
- Disputes
- Copyrights
- Other


Քրեական պաշտպանություն և արտահանձնման գործեր
Մենք մատուցում ենք համապարփակ պաշտպանություն քրեական դատավարության բոլոր փուլերում՝ նախաքննությունից մինչև դատաքննություն և հետագա՝ դատական վերանայման փուլեր։ Մեր թիմը մասնագիտացած է նաև արտահանձնման գործերով՝ պաշտպանելով հաճախորդներին ապօրինի կամ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված արտահանձման պահանջներից՝ միաժամանակ ապահովելով նրանց իրավունքների պաշտպանությունը թե՛ ազգային, թե՛ միջազգային իրավունքի շրջանակում։ Յուրաքանչյուր գործի մենք մոտենում ենք ռազմավարական պլանավորմամբ, մանրակրկիտ նախապատրաստությամբ և անհատականացված պաշտպանությամբ՝ ապահովելով արդար դատավարություն, հիմնարար ազատությունների պաշտպանություն և մեր հաճախորդների համար առավել բարենպաստ արդյունքի հասնելու անհրաժեշտ միջավայր։ Բացի այդ, մենք տրամադրում ենք մասնագիտական կարծիքներ (Amicus Curiae)՝ որպես «դատարանի ընկեր», նպաստելով իրավունքի պատշաճ կիրառմանը և մարդու իրավունքների արդիական խնդիրների բարձրացմանը՝ կոնկրետ գործի շրջանակներում։
Ստացեք Խորհրդատվություն Այսօր
Կապվեք մեր պրոֆեսիոնալ փաստաբանների հետ հենց հիմա։
