Պաշտպան Առնոլդ Վարդանյանը 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի կարգով ներկայացրել է Արուսյակ Ալեքսանյանին մեղսագրված արարքների իրավական որակման մասնագիտական կարծիք (Amicus Curiae) և պատասխանել դատական նիստը նախագահողի հարցերին՝ կատարելով հետևյալ եզրահանգումները.

— Քրեաիրավական նորﬔրի մրցակցության կանոնների կիրառմամբ անձի արարքը չի կարող ﬕաժամանակ որակվել ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր և հատուկ բնույթի հանցակազմերով, ըստ այդմ՝ անձին չի կարող միաժամանակ մեղսագրվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով՝ որպես պաշտոնատար անձի կողﬕց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու ընդհանուր և ՀՀ քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածով՝ որպես ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու հատուկ հանցակազմերը,

— ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ արտահայտված մոտեցուﬓերը mutatis mutandis կիրառելի են ՀՀ քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածի նկատմամբ, քանի որ այն չի համապատասխանում քրեական հանցագործություն սահմանող «օրենքի» որակին և հնարավորություն չի տալիս անձին հստակ պատկերացում կազﬔլ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցակազﬕ բաղկացուցիչ տարրերի մասին և հստակ կանխատեսել, թե իր ո՞ր գործողությունները (անգործությունը) կառաջացնեն քրեական պատասխանատվություն,

— Խափանման ﬕջոցի փոփոխության վերաբերյալ որոշումը չունի եզրափակիչ դատավարական ակտին բնորոշ հատկանիշ, որպիսի պարագայում, ejusdem generis իրավամեկնաբանման դոկտրինի կիրառմամբ, կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ որոշման կայացումը չի կարող ՀՀ քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածի իմաստով դիտարկվել որպես «դատական այլ ակտ», այդ բաց թվարկումը չի կրում նշված ձևակերպմանը նախորդող՝ դատավճռին և վճռին բնորոշ հատկանիշները, հետևաբար՝ այն չի հանդիսանում նշված հոդվածի առարկա։

Դատական նիստը լուսաբանող aravot-ի նյութը՝ հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.aravot.am/2025/08/08/1504160/

https://www.concourt.am/…/6867c49eb88a6_SDV-1789.pdf

No comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

19 + 13 =