Մինչ Երևանի քաղաքապետարանը Երևան քաղաքի սրտում՝ Թումանյան 2-րդ անցուղու բակում, շինարարական աշխատանքների կատարման նոր թույլտվություն է տալիս անձի սեփականության իրավունքի կոպիտ խախտմամբ, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ ՍԴՈ-1789 որոշմամբ արտահայտված դիրքորոշումների անտեսմամբ, առանց նույնիսկ սպասելու նախաձեռնված քրեական վարույթների հանգուցալուծմանը, դատական կարգով կրկին արձանագրվել է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի իրավունքի խախտման փաստը։

Այսօր ստացված ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ բավարարել է լիազոր ներկայացուցիչ Առնոլդ Վարդանյանի՝ կառուցապատող ընկերության նախագահի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին դատախազության որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը և պարտավորեցրել վերացնել այն՝ արձանագրելով Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը՝ արդյունավետ քննություն չիրականացվելու պատճառով։

No comment

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

17 − 13 =