Մեր մասին

We are The Law
Here to make a
deference.

Ձեր վստահելի գործընկերը իրավական բարդ խնդիրներում՝ հաջողության բազմամյա փորձառությամբ

Մեր մասին

Ինչու՞

 

ԱՌՆՈԼԴ իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է մասնագիտացված ​​փաստաբանական ծառայություններ մատուցելու համար՝ համատեղելով ներպետական իրավունքի խորը իմացությունը միջազգային չափորոշիչների հետ։

 

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած տարիների փորձի վրա հիմնվելով՝ ընկերությունը ստեղծվել է բարձրորակ և հաճախորդակենտրոն լուծումներ առաջարկելու նպատակով:

video introduction

Introducing The Law Firm

Ձեր վստահելի գործընկերը իրավական բարդ խնդիրներում՝ հաջողության բազմամյա փորձառությամբ

Our History

Ո՞վ

«Առնոլդ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է փաստաբան Առնոլդ Վարդանյանի կողմից, ով ունի ավելի քան տասը տարվա մասնագիտական ​​իրավաբանական փորձառություն՝ հիմնված ավելի քան տասը տարվա իրավաբանական կրթության վրա՝ Հայաստանում և արտասահմանում։

Առնոլդ Վարդանյանն իր մասնագիտական գործունեությունը նվիրել է մարդու իրավունքների պաշտպանությանը՝ հիմնված մարդու իրավունքների ազգային և միջազգային չափորոշիչների կիրառման վրա։ Նա ստացել է իրավաբանի բակալավրի, մագիստրոսի և գիտությունների դոկտորի գիտական աստիճաններ Երևանի պետական համալսարանում։ Այնուհետև, խորացրել է իր գիտելիքները Լատվիայում՝ Ռիգայի Իրավունքի բարձրագույն դպրոցում, ուսումնասիրելով եվրոպական իրավունքը թե՛ տեսական, թե՛ գործնական մակարդակում։

Հետագայում նա շարունակել է իր կրթությունը Միացյալ Թագավորության Էդինբուրգի համալսարանում՝ ստանալով մարդու իրավունքների մագիստրոսի աստիճան, արժանանալով Միացյալ Թագավորության Կառավարության հեղինակավոր Չիվնինգ կրթաթոշակին։ Այս փորձառությունը նրան հնարավորություն է տվել իր ներդրումն ունենալ գիտության, ինչպես նաև ներպետական իրավակիրառ պրակտիկայի զարգացման մեջ։

Որպես իրավաբան գիտնական՝ Առնոլդ Վարդանյանը հանդես է եկել գիտական զեկուցումներով համաշխարհային ճանաչում ունեցող հաստատություններում, այդ թվում՝ Քեմբրիջի, Լոնդոնի, Գրենոբլի, Ցյուրիխի համալսարաններում, ինչպես նաև Մաքս Պլանկի անվան համեմատական հանրային և միջազգային իրավունքի ինստիտուտում։ Նա հրապարակել է ավելի քան երկու տասնյակ գիտական հոդվածներ առաջատար ակադեմիական հանդեսներում և ունեցել հրապարակումներ միջազգային իրավական հարթակներում։ Առնոլդ Վարդանյանը հանդիսանում է այցելու հետազոտող Շվեդիայի Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտում և անդամ է Լունդի համալսարանի Մարդու իրավունքների գիտական ուղվածության։ Նա նաև դասավանդում է Երևանի պետական համալսարանում և ՀՀ Փաստաբանների պալատի ակադեմիայում։

Ավելի քան տասը տարի Առնոլդ Վարդանյան միաժամանակյա աշխատանքային գործունեություն է ծավալել մի քանի ոլորտներում, աշխատել է թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում։ Իր մասնագիտական գործունեությունը սկսել է որպես հասարակական կազմակերպության իրավախորհրդատու, այնուհետև շարունակել է աշխատանքը Հայաստանի դատական համակարգում՝ սկզբում որպես դատավորի օգնական, ապա՝ դատարանի փորձագետ։ Հետագայում զբաղեցրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի Իրավական փորձաքննության ծառայության ղեկավարի պաշտոնը՝ մասնակցելով նախադեպային մի շարք առանցքային որոշումների նախագծմանն ու դատական պրակտիկայի զարգացմանը։ Նա նաև իրավական խորհրդատվություն է տրամադրել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ աջակցելով օրենսդրական բարեփոխումներին, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի և քրեական դատավարության օրենսգրքի մշակման գործընթացներին։

Առնոլդ Վարդանյանն ունի նաև միջազգային փորձագիտական աշխատանքի փորձառություն՝ խորհրդատվական ծառայություններ մատուցելով Եվրոպայի խորհրդին, Աշխատանքի միջազգային կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպություններին՝ իրականացվող ծրագրերի շրջանակներում: Նա նաև փորձագիտական ​​խորհրդատվություն է տրամադրում ՀԿ-ներին և կառավարական հաստատություններին, արտոնագրված է Միջազգային քրեական դատարանի փաստաբաններին աջակցելու համար։

Իրավաբանական պրակտիկայի զարգացմանը և արդարադատության մատչելիության ապահովմանը նպաստելու նպատակով՝ Առնոլդ Վարդանյանը հիմնադրել է «Առնոլդ» իրավաբանական ընկերությունը։ Նրա ղեկավարմամբ ընկերությունը բարձրորակ փաստաբանական ծառայություններ է մատուցում անհատներին և կազմակերպություններին Հայաստանում և արտերկրում՝ ներկայացնելով հաճախորդներին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցներում։ Հիմնվելով ներպետական և միջազգային փորձառության վրա՝ ընկերությունը հանձնառու է պաշտպանելու հաճախորդների իրավունքները, տրամադրել իրավական խնդիրների ռազմավարական լուծումներ և ապահովել արդարադատության գերակայությունը իրավական բարդ մարտահրավերների դեպքում։

Առնոլդ Վարդանյան

Հիմնադիր և կառավարող գործընկեր, «Առնոլդ» իրավաբանական ընկերություն

Our History

History Behind
The Law Firm

At The Law Firm, we pride ourselves on offering expert legal services with a personal touch. Our team of seasoned attorneys is dedicated to protecting your rights and guiding you through every legal challenge.

We provide a comprehensive range of legal services, including family law, criminal defense, corporate law, real estate transactions, and more. Each case is approached with the highest level of dedication and expertise.

20

Տարվա Փորձառություն

Legal Team

Team of Professionals

Meet the dedicated professionals behind The Law firm

John Carter

CEO

Jane Carter

Criminal Lawyer

David Smith

Lawyer

Amanda Goli

Family Lawyer

Chris Smith

Business Lawyer

Joana Carter

Lawyer

Peter Pott

Criminal Lawyer

Mark Brown

Lawyer

John Janson

Family Lawyer

You

Are you a Lawyer?

250+

Լուծված Գործեր

Ես խորապես տպավորված էի Առնոլդի ուշադրությամբ և անվերապահ աջակցությամբ բարդ քրեական գործի ընթացքում։

Մ.Վ.Հաճախորդների կարծիքները ապանձնավորված են՝ գաղտնիության նպատակով։

Թիմը բացառիկ աջակցություն և ուղղորդում ցուցաբերեց իմ արտահանձնման գործընթացների ընթացքում։

Ա.Կ.Հաճախորդների կարծիքները ապանձնավորված են՝ գաղտնիության նպատակով։

90%Հաջողված Գործեր
90%Հաճախորդների Գոհունակություն

Մեր հաճախորդները

Գոհ հաճախորդներ